ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ Իսրայելը պետք է հանգստանա՝ այն բանից հետո, երբ հայտնել էր, որ թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը խախտել են հրադադարի համաձայնագիրը, որը նա փորձել է կնքել, հաղորդել է Reuters-ը։

«Ես պետք է Իսրայելին հանգստացնեմ հիմա»,- ասել է Թրամփը Սպիտակ տնից դուրս գալիս։ «Իսրայելը, հենց որ մենք կնքեցինք գործարքը, վերցրեց եւ նետեց այնպիսի ռումբերի բեռ, ինչպիսին ես երբեք չեմ տեսել, ամենամեծ բեռը, որը մենք երբեւէ տեսել ենք։ Ըստ էության, մենք ունենք երկու երկիր, որոնք այնքան երկար եւ այնքան դաժանորեն են կռվում, որ չգիտեն, թե ինչ են անում»։

Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Իսրայելից։

Դրանից հետո նա պահանջել է, որ Իսրայելը հետ կանչի իր օդաչուներին, որոնք ռումբեր են նետում Իրանի վրա։