Իսրայելը չի ​​պատրաստվում հարձակվել Իրանի վրա, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

«Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կուղևորվեն տուն՝ բարեկամաբար թևերը թափահարելով դեպի Իրան։

Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ, ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ», - գրել է նա։

Ավելի վաղ, Թրամփը սոցիալական ցանցում գրառում էր արել՝ պահանջով, որ Իսրայելը հետ վերադարձնի իր օդաչուներին և ռումբեր չնետի Իրանի վրա։