ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանում «ռեժիմի փոփոխություն» տեսնել չի ցանկանում, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ դա քաոսի կհանգեցնի։ 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելու ճանապարհին Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն և առաջարկել օգնել լուծել իրանական խնդիրը։