2023 թվականին ստեղծվեց Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը։ Դրա հիմնական նպատակն է նպաստել ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ երկրների միջև փոխադարձ ներդրումների և առևտրի ծավալի աճին։ Այս մասին հունիսի 24-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը նախատեսված է պետական մարմինների ապահովագրական ներուժը մեծացնելու ևմ ազգային արտահանման աջակցության ինստիտուտների հետ համագործակցությամբ, երրորդ երկրների շուկայում ապրանքների առաջխաղացումն ապահովելու համար։ «Այն նաև նախատեսված է փոխադարձ առևտրի բարելավման համար», - հավելեց նախարարը։
Արտահանման զարգացման ոչ ֆինանսական միջոցառումներից Երմոլովիչը նշեց համատեղ իմիջային միջոցառումները, Միության շահերի պաշտպանությունը երրորդ երկրների շուկաներում և ԵԱՏՄ-ի միջազգային դիրքավորումը որպես ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խոշոր շուկա, արդյունաբերական արտադրության խոշորագույն կենտրոններից մեկը։ «Մենք չպետք է մոռանանք համագործակցության նախագծերի աջակցության մասին, որոնք այժմ ակտիվորեն զարգանում են Միությունում և աջակցվում են ԵՏՀ-ի կողմից։ Արտահանման համար անհրաժեշտ է մրցունակ բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրել։ Մասնավորապես, խոսքը ներմուծման փոխարինման նախագծերի և նոր արտադրանքի ստեղծման մասին է։ Եվ մենք ներկայումս ակտիվորեն աշխատում ենք դրա վրա», - եզրափակեց նախարարը։




























