Հունիսի 25-ին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետք է կայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այն նախատեսված է օրվա առաջին կեսին, և երկու պետությունների ղեկավարների օգնականները դեռևս մշակում են մանրամասները։
Այս մասին AFP լրատվական գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։
Bild-ը հաղորդում է, որ նրա խոսքով՝ Զելենսկին մտադիր է Թրամփի հետ քննարկել «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները» և Ուկրաինայի զինված ուժերի համար ամերիկյան զենքի գնումը։




























