Սպիտակ տան աղբյուրը հայտնել է, որ Թրամփը Նեթանյահուի հետ խոսել է «խիստ և ուղիղ»՝ դեմ լինելով Իսրայելի կողմից Իրանին հարվածելուն, հաղորդում է Axios-ը։

«ԱՄՆ նախագահը Նեթանյահուին ասել է, թե ինչ պետք է անել հրադադարը պահպանելու համար։ Վարչապետը հասկացել է իրավիճակի լրջությունը և նախագահ Թրամփի կողմից արտահայտած մտահոգությունները», - ասել է աղբյուրը։

Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը «խորը գնահատանք է հայտնել Իսրայելին, որը հասել է իր բոլոր պատերազմական նպատակներին։ Նա նաև վստահություն է հայտնել հրադադարի կայունության նկատմամբ»։