Ողջ Իսրայելում դպրոցները վերաբացվում են Իրանի հետ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ, այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակի թիկունքի հրամանատարությունը երեկ հայտարարեց, որ վերացնում է Թեհրանի հետ հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց նկատմամբ սահմանած բոլոր սահմանափակումները, հաղորդել է Times of Israel-ը։

Տեղի իշխանությունները եւս պետք է հաստատեն այս որոշումը, սակայն ուղիղ հարվածից անմիջականորեն տուժած տարածքներում գտնվող դպրոցները ստիպված չեն լինի վերականգնել աշխատանքը: Որոշ համայնքներ որոշել են այսօր չբացել դպրոցները։

12-րդ ալիքի տվյալներով՝ Իրանի հրթիռային հարձակումներից վնասվել է մոտ 300 դպրոց։

Բացի այդ,  իրավիճակը բարդանում է այն երեխաների համար, որոնք ստիպված են եղել հեռանալ իրենց տներից հրթիռակոծության պառճառով եւ, գուցե, հեռու են գտնվում իրենց դպրոցներից։