Խուզարկություններ են կատարվել այն հասցեներում, որոնք կապված են հանրապետության պետքարտուղար Մագոմեդ-Սուլթան Մագոմեդովի հետ, ավելի վաղ հարուցված քրեական գործի շրջանակում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են հանրապետության իրավապահ մարմիններում։

«Առավոտվանից խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում՝ կապված Դաղստանի պետքարտուղարի հետ, այդ թվում նրա տանը, ավելի վաղ հարուցված քրեական գործի շրջանակում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ խուզարկություններին մասնակցել են այդ թվում ՌԴ ԱԴԾ կենտրոնական ապարատի աշխատակիցները։