Այս պահին ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխում քննչական բաժիններ։ Այս մասին իր էջում գրել է «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«էդգար Թամազյան («Էջմիածին» խմբակցության անդամ)
Արթուր Մակարյան
Արսեն Ղազարյան
Արմեն Ալեքսանյան
Ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց ցանկը ճշտվում է, կտանք լրացուցիչ տեղեկություն…»,– նշել է նա։
Նշենք, որ նա երեկ հայտնել էր՝ հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, ք.Էջմիածին, Սբ. Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը, որ նախաձեռնվել է ավագանու մեկ երրորդի պահանջով («Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունների կողմից)...
Նիստի օրակարգում լինելու է Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների հարցը։ Հունիսի 12-ի` ավագանու արտահերթ նիստը տեղի չէր ունեցել քպ-ական ավագանիների չներկայանալու պատճառով։





























