Պետական եկամուտների կոմիտեն, անդրադաձել է «Տաշիր գրուպ»-ի վերաբերյալ NEWS.am կայքի հրապարակմանը։
ՊԵԿ–ից մասնավորապես, նշել են. «Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ռիսկերի վերլուծության արդյունքների հիմքով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրավասու է իրականացնել ստուգումներ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր տնտեսվարողների մոտ: Օրենսդրության շրջանակում ՊԵԿ-ի կողմից իրականացվող գործողությունները «ռեյդերային հարձակում» կամ «ռեկետ» բնորոշելը բացարձակապես անընդունելի է:
Համապատասխան ռիսկեր ի հայտ գալու պարագայում, ինչպես ՀՀ մյուս տնտեսվարողների դեպքում` «Տաշիր գրուպ»-ում ևս կարող են իրականացվել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը»։
Ավելի վաղ NEWS.am–ը վկայակոչելով իր աղբյուրները, նշել էր, որ հարկային մարմիններին հանձնարարված է վաղը ռեյդերային հարձակում գործել «Տաշիր» գրուպի հիմնարկների վրա և առնվազն 4 մլրդ դրամի տուգանք ձևակերպել:
Ըստ մեր աղբյուրի, տպավորություն ունեն, որ Փաշինյանը, հասկանալով, թե ինչպիսի մեծ սխալ է գործել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին, սկսում է գործել իր բնավորությանը համապատասխան. վախից ոչ թե ետքայլ է անում, այլ գործում է նոր սխալներ ու հանցանքներ»։
Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր





























