Դա իրենց նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում. Եթե հետեւած լինեք գունավոր հեղափոխություններին, դուք կտեսնեք, որ տվյալ խմբի, կոչենք «ազգ-պետություն», հենասյունային կառույցների հանդեպ, հատկապես եթե դրանք կրոնական բովանդակություն ունեն, մեծ արշավ է սկսվում։ Այդ մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը։

«Եւ դրա նպատակը դիմադրողականության առանցքային հենասյուները ոչնչացնելն է։

Մեր պարագայում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության մասն է, եւ այնհազարամյակների ընթացքում անբաժան առաջատարն է եղել մեր ազգային դիմադրողականության ձեւավորման եւ դրա անխաթար առաջմղման եւ փաստացիորեն նաեւ, մենք դա տեսնում ենք այդ թվում նաեւ սփյուռքում, չձուլման քաղաքականության, որպեսզի այդ ազգային ինքնությունը, մշակութային քաղաքակրթական եւ այդ թվում նաեւ որպես առաջին քրիստոնյա պետություն հենասյունային ամրությունը պահպանելու, ժառանգներին փոխանցելու, մեր պատմական հիշողությունը մեր սերունդներին փոխանցելու, իմաստությունը հազարամյակների հաջորդ եկող սերունդներին փոխանցելու եւ այդ ամբողջից այդ ամբողջական դիմադրողականության ապահովման ամենակարեւոր գործոններից մեկն է եղել հատկապես այն շրջանում, երբ մենք պետականություն չենք ունեցել», - ասաց նա։

Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ բնականաբար այս իշխանությունները, որ սպասարկում են արեւմտյան հեռահար նպատակներով ձեւաորված թուրք-ադրբեջանական ծրագիրը, նրանց համար հենասյուն, առանցքային  կառույց, որը կարող է խաթարել իրենց ծրագրերի իրականացմանը, որպես հակառակորդ, թշնամի են ընկալում։

«Եւ մենք դա տեսանք դեռեւս 18թվականին, երբ նրանք փորձեցին այսպես կոչված «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման միջոցով Եկեղեցում իրենց մարդուն բերելու եւ մարդու, որը կամակատարի դեր կկատարի եւ իրենց ցանկություններով կառաջնորդվի։ Սակայն Եկեղեցին նման ճղճիմ մտածելակերպով մարդկանց հազարամյակների ընթացքում շատ է տեսել, շատ պատուհասների միջով է անցել, եւ այդ կուտակած իմաստությունը, բնականաբար, նրան թույլ է տալու նախ ճիշտ գնահատելու սպառնալիքը եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու», - շեշտեց նա։