Դատարանը «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց կալանքը՝ երկու ամսով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։