Պաշտպանության նախարարությունը կստեղծի եւս երկու ռազմական բուֆերային գոտիներ Մեքսիկայի հետ ԱՄՆ հարավարեւմտյան սահմանի երկայնքով, հաղորդել է ABC News-ը։
Այսպիսով, «ազգային պաշտպանության գոտիների» թիվը կհասցվի չորսի, որտեղ ԱՄՆ զորքերը կարող են ժամանակավորապես պահել անօրինական միգրանտներին, որոնք չունեն այն տարածք մուտք գործելու փաստաթղթեր, որը ներկայում համարվում է ԱՄՆ ռազմակայանների տարածք։ Բուֆերային գոտիներում գործող ԱՄՆ զինվորական անձնակազմը չի կատարում իրավապահ գործառույթներ, բայց կարող է ժամանակավորապես կալանավորել սահմանը խախտող ցանկացած անձի, ինչպես դա կանեին ցանկացած ռազմական բազայում, մինչեւ նրանց հանձնելը ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ պաշտպանության աշխատակիցներին։ Ռազմաօդային ուժերը չորեքշաբթի հայտնել են, որ Տեխասի սահմանի Քամերոն եւ Իդալգո օկրուգներում գտնվող Ռիո Գրանդե գետի 250 մղոնանոց հատվածը կփոխանցվի Միջազգային սահմանների եւ ջրերի հանձնաժողովին եւ կհամարվի Տեխասի նահանգի Սան Անտոնիո միավորված բազայի մաս։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ մեկ այլ բուֆերային գոտի կստեղծվի Արիզոնայի արեւմուտքում եւ կհամարվի Յումայում գտնվող ծովային հետեւակի կորպուսի ավիաբազայի մաս:





























