Այն բանից հետո, երբ ռազմական գործողություններն Իրանի հետ Իսրայելի հակամարտությունում ԱՄՆ ճնշմամբ դադարեցվեցին, ուշադրությունը կրկին սեւեռվում է Գազայում շարունակվող արյունահեղությանը, եւ դրա հետ մեկտեղ առաջանում է այն հարցը, թե արդյոք Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի վրա կարելի է ճնշում գործադրել՝ իր ուղեգիծը փոխել տալու համար, հաղորդել է Al Jazeera-ն։
Միջազգային ճգնաժամային խմբի Իսրայելի հարցերով ավագ վերլուծաբան Մայրավ Զոնզեյնը հեռուստաալիքին ասել է, որ «եթե Թրամփը ցանկանա, կարող է ստիպել Նեթանյահուին դադարեցնել այս պատերազմը»։
Սակայն մինչ օրս ԱՄՆ-ը Իսրայելին զենք է տվել եւ անպատժելիություն, «որպեսզի կարողանա անել այն, ինչ ուզում է Գազայում»,- ընդգծել է փորձագետը։
«Չեմ տեսնում, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է կանգնեցնել դա, միայն շահեր է արտահայտում, որոնք հակասում են միմյանց,- ասել է նա։- Առայժմ Թրամփը Իսրայելին քարտ-բլանշ է տալիս»։





























