Հնդկաստանի Ռաջաստան նահանգում կինը փորձել է սպանել ամուսնուն՝ նրա վրա եռացող յուղի և ջրի խառնուրդ շփելով։ News9Live պորտալի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել անձնական տարաձայնությունների և դավաճանության կասկածների ֆոնին։
Պորտալի տվյալներով՝ Սարոջ անունով կինը հարաբերությունների մեջ է եղել մեկ այլ տղամարդու՝ Ռամսևակի հետ, որն այն սեփականության սեփականատերն էր, որտեղ նա ապրում էր իր ամուսնու՝ Մանիշ Ռաթորի հետ։ Սարոջի հարազատները պնդում են, որ նա հաճախ է դաժան բովանդակությմաբ նյութեր դիտել ինտերնետում, ինչը կարող էր ազդել նրա վարքագծի վրա։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը. Սարոջը եռացող հեղուկ է շփել քնած ամուսնու վրա, ապա կողպել դուռը, որպեսզի նա չկարողանա դուրս գալ սենյակից։ Լսելով ճիչերը՝ հարևանները շտապօգնություն են կանչել։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։




























