24-ամյա թայվանցի տղամարդը դիտավորյալ ուժեղ ցրտահարություն է ստացել՝ վթար կեղծելու և ապահովագրական գումարը գանձելու համար։ Ողբերգության մասին գրել է South China Morning Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարին։ Չժան անունով մի ուսանող և նրա ընկեր Լյաոն ապահովագրական ընկերություններին խաբելու ծրագիր են մշակել։ Նրանք չոր սառույց են գնել և դրել դույլի մեջ, որից հետո Չժանը ոտքերը ընկղմել է դրա մեջ և այդ դիրքում մնացել մոտ 10 ժամ։ Արդյունքում նա ծանր ցրտահարություն է ստացել, ինչը հանգեցրել է երկու ոտքերի անդամահատմանը։ Ավելի ուշ նա փորձել է միջադեպը որպես մոտոցիկլետ գիշերային ժամին վարելու արդյունք ներկայացնել։
Պարտնյորները հայցեր են ներկայացրել ութ ապահովագրական պոլիսների համար՝ ընդհանուր 1,4 միլիոն թայվանական դոլարի չափով։ Սակայն ընկերությունների մեծ մասը կասկածել է պատմության արժանահավատությանը։ Միայն մեկ ապահովագրական ընկերություն է վճարել 236 հազար թայվանական դոլար։ Բժշկական փորձագետները եզրակացրել են, որ նման վնասվածքները կարող էին առաջանալ միայն չոր սառույցի երկարատև ազդեցության հետևանքով։
Դատարանը գործը որակել է որպես առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու աննախադեպ խարդախության փորձ։ Չժանը դատապարվել է երկու տարվա պայմանական ազատազրկման, մինչդեռ Լյաոն, որն, ինչպես պարզվել է, այդ սխեմայի կազմակերպիչն էր, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։




























