Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 26-ին Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսի հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է, որ Իրանը երբեք չի կարողանա մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք։ Երկու առաջնորդներն էլ գիտակցել են Իսրայելի և Իրանի միջև երկարատև խաղաղության խթանման և տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար համատեղ աշխատանքի կարևորությունը», - ասվում է Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության մեջ։