Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը հայտարարել է, որ շաբաթ օրը նախատեսված միջոցառման վերաբերյալ ոստիկանության կողմից արգելքի խախտմամբ Բուդապեշտում ԼԳԲՏ հպարտության շքերթ կազմակերպելու կամ մասնակցելու համար «իրավական հետևանքներ» կլինեն, հաղորդում է Reuters-ը։

«Մենք չափահաս ենք, և ես խորհուրդ եմ տալիս, որ բոլորը որոշեն, թե ինչ են ուզում և հետևեն կանոններին... իսկ եթե ոչ, ապա պետք է բախվեն ակնհայտ իրավական հետևանքների», - պետական ​​ռադիոյին ասել է Օրբանը։

Նա ասել է, որ ոստիկանությունը կարող է խափանել արգելված միջոցառումը, բայց Հունգարիան «քաղաքակիրթ երկիր» է, և ոստիկանության գործն է համոզել մարդկանց հետևել օրենքին։

Ավելի վաղ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ էր արել Հունգարիայի իշխանություններին թույլատրել ԼԳԲՏ հպարտության շքերթը։