Ադրբեջանցի քրեական հեղինակությունը խեղդվել է շմոլ գազից:
Ինչպես ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են ոստիկանության Զարդաբի շրջանային բաժանմունքում, նախօրեին Զարդաբի բնակիչ 33-ամյա Շիրին Հուսեյնովը մահացել է լոգանք ընդունելիս: Նախնական տվյալներով` նա խեղդվել է շմոլ գազից:
Հաղորդվում է, որ հանգուցյալը երկարատեւ բանտային կալանք է անցկացրել Ռուսաստանում, քրեական աշխարհում հայտնի անձ է եղել: Նա Զարդաբ էր ժամանել 3 - 4 ամիս առաջ:



























