Հայաստանում, այսօր` հունվարի 16-ին, մեկնարկել է «Դատափորձագիտական տվյալների ազգային բազաներ. արդյունավետության, պոտենցիալի մեծացում, դատական հաստատությունների եւ օրինապահ մարմինների միջեւ փորձի փոխանակում» խորագրով սեմինարը:

Միջոցառումն անցկացվում է LETI «Նպատակամղված նախաձեռնություններ, որոնք ուղղված են օրինապահ մարմմինների զարգացման գործընթացին» ծրագրի շրջանակներում: Գիտական սեմինարի նպատակն է աշխատանքի, պոտենցիալի արդյունավետության բարձրացումը, փորձի փոխանակումը  դատական հաստատությունների եւ օրինապահ մարմինների միջեւ:

Դրա նպատակը Հայաստանի` «ENFSI»-ին (դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանց) լիիրավ անդամագրվելն է: Միջոցառման կազմակերպիչներն են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը  եւ Փորձագիտության ազգային բյուրոն:

Սեմինարի մասնակիցների թվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի եւ այլ երկրների փորձագիտա-քրեական կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մասնագետներ Հայաստանից: Միջոցառմանը մասնակցում են նաեւ Գլխավոր դատախազության, Ոստիկանության եւ Ինտերպոլի ներկայացուցիչներ:

Գիտական սեմինարը կավարտվի հունվարի 18-ին: