Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կբարելավի հարաբերությունները երկու հարեւան երկրների միջեւ: Այդ մասին bs-kavkaz.org–ին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի նախագահ Սաբինա Ֆրեյզերը:
«Ես դրական եմ վերաբերվում հայ-թուրքական արձանագրություններին: Դրանց վավերացումը կբարելավի հարաբերությունները երկու հարեւան երկրների միջեւ, որն էլ, իր հերթին, կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Եթե արձանագրությունները չվավերացվեն, ապա, ենթադրում եմ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կբարդանան` մեծ հուսախաբություն առաջացնելով հայկական եւ թուրքական հասարակություններում»,-հայտարարել է Ֆրեյզերը:
Նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է եւ Հայաստանին, եւ Թուրքիային: Անկարան համոզված է, որ դա չափազանց դրական քայլ է, առաջին հերթին, իր արտաքին քաղաքականության տեանկյունից, այսինքն, այդպիսով նա կիրականացնի «զրո խնդիր հարեւանների հետ» ծրագիրը, իսկ դա կարեւոր է Եվրամիություն մտնելու համար: Բացի այդ, Թուրքիան հնարավորություն կստանա ընդլայնել իր տնտեսական ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում:
«Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա արձանագրությունների վավերացումից հետո, նա կբացի սահմանը Թուրքիայի հետ եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, իսկ արտաքին քաղաքականության մեջ իրեն դիվիդենտներ կբերեն»,-կարծում է Ֆրեյզերը:




























