Հայաստանի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մասին լուրը: Այս մասին նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է այսօր` հունվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ հանդիպման տեղի ու ժամկետների մասին կտեղեկացվի»,-ասել է նա:

Հանդիպման ձեւաչափի մասին հարցին, նախարարը պատասխանել է, որ եռակողմ հանդիպման այս ձեւաչափը ցույց է տվել իր կենսունակությունն ու արդյունավետությունը եւ վստահություն հայտնել, որ եռակողմ շփումները կշարունակվեն:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, երեք երկրների նախագահները կհանդիպեն հունվարի 23-24-ին: