Հունվարի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը եւ հայտնել, որ Հաղարծինի անտառամասից հաճարենի են հատել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառահատումը կատարելու համար նույն օրը, ժամը 17.50-ին, բերման են ենթարկվել Թեղուտ գյուղի երկու բնակիչներ` «ՈւԱԶ» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներով:
Մեքենաները բարձված են եղել առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութով:
«ԳԱԶել»-ի թափքից հայտնաբերվել է նաեւ բենզասղոց եւ կացին:
Կատարվում է հետաքննություն:




























