«Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, հունվարի 15-ի կեսօրին, Երեւան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գովազդային վահանակին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: