Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, հունվարի 17-ին, կկայանա ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԱԳ նախարարությունից, դիտարկումը կանցնի ԼՂՀ Մարտունիի շրջանի Կուրապատկինո գյուղի ուղղությամբ:
Ղարաբաղյան կողմից դիտարկմանը կմասնակցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:



























