Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քեռին` կադրային դիվանագետ Թեմուրի Ալասանիան կաշխատի Վրաստանի ԱԳՆ-ում: Փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտնել է, որ «փոխհարաբերությունները կկրեն խորհրդատվական բնույթ»:

Նրա խոսքով, նախաձեռնությունը պատկանում է ԱԳՆ-ին, իսկ համագործակցությունը կկրի անվարձահատույց, տեխնիկական բնույթ: «Նա խորհրդական չէ: Մենք դիմել ենք նրան խորհրդեատվություն ստանալու, քանի որ նա բազմամյա աշխատանքի փորձ ունի ՄԱԿ-ում»,-ասել է Կալանդաձեն:

Ինչպես գրում է «Վզգլյադ» թերթը, վերջերս Ալասանիան լրագրողներին հայտարարել է, որ միջազգային հարաբերությունների ոլորտում 38 տարվա աշխատանքից հետո, որից 24 տարին ՄԱԿ-ի զինաթափման դեպարտամենտում, գնացել է թոշակի:

«Մնում եմ որպես խորհրդական: Կլինեմ ինչ-որ առումով խորհրդական Վրաստանի ԱԳՆ-ում, կլինեն նաեւ այլ գործառույթներ»,-ասել է նա վրացի լրագրողներին:

Ավելի վաղ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել էր, որ Ալասանիան լուրջ բիզնես-հետաքրքրություններ ունի Վրաստանում: Մասնավորապես, կուսակցության քարտուղար Գեորգի Գուգավան նշել էր, որ Սահակաշվիլիի քեռի Թեմիուրի Ալասանիան վերահսկում է «Մադնելուլի» լեռնահաստացման կոմբինատը, ինչպես նաեւ Թբիլիսիի ու Բաթումիի օդանավակայանները: