Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։
Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Գիշերը, ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում, հնարավոր է եղել որոշ քանակությամբ քնապարկեր տեղափոխել նստացույցի տարածք։
Ամբողջ գիշեր և առավոտյան Խորհրդի անդամները մի շարք հայրենակիցների հետ անցկացրել են Ազատության հրապարակում։
Նստացույցի հիմնական պահանջը՝ արցախցիների հրատապ խնդիրների լուծումն է։
Հուսանք՝ մեր քնապարկերը անդառնալի հետևանք չեն թողել հասարակական կամ սահմանադրական կարգի վրա»։




























