Լոնդոնի Սաութենդ օդանավակայանում կիրակի տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Ավիավթերի հետևանքների մասին հաղորդել է The Independent-ը։

Zeusch Aviation ավիաընկերությունը հաստատել է, որ իր SUZ1 չվերթը «վթարի է ենթարկվել» Լոնդոնի օդանավակայանում։

Ընկերության կայքում նշված է, որ ինքնաթիռն, ըստ ամենայնի, օգտագործվում է բուժառուների կամ փոխպատվաստման համար նախատեսված մարդկային օրգանների տեղափոխման համար։