Գերագույն ռադայում նախարարների նոր կաբինետի նշանակումը նախատեսված է հուլիսի 17-ին՝ հրաժարականի քվեարկությունից մեկ օր անց, գրում է «Украинской правда»-ն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 14-ին առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկեց գլխավորել Ուկրաինայի կառավարությունը։

Նշվում է, որ Սվիրիդենկոն կառավարություն կբերի իր համախոհ երեք պաշտոնյաների։

Ըստ ուկրաինացի պատգամավոր Ժելեզնյակի՝ վարչապետ Շմիգալն, ըստ ամենայնի, կգլխավորի Պաշտպանության նախարարությունը Ումերովի փոխարեն, որին, ենթադրաբար, պատրաստում են նշանակել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան, հաղորդում է УНИАН-ը։

Բացի դրանից, ըստ պատգամավորի, պաշտոնանկ կարվեն կրթության նախարար Լիսովը և սոցիալական քաղաքականության նախարարը, Ալեքսեյ Սոբոլևը կդառնա էկոնոմիկայի նախարար, քննարկվում է Ազգային միասնության նախարարությունը մեկ այլ գերատեսչության հետ միավորելու հարցը։