ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ դժգոհ է Ռուսաստանից և պատրաստ է նրա նկատմամբ «կոշտ մաքսատուրքեր» սահմանել, եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիր չկնքվի, հաղորդում է Reuters-ը։

«Ես շատ դժգոհ եմ Ռուսաստանից։ Մենք շատ, շատ դժգոհ ենք նրանցից, և պատրաստվում ենք շատ բարձր մաքսատուրքեր սահմանել, եթե 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնենք»,- ընդգծել է նա, պարզաբանելով, որ խոսքը, թերևս, 100% մաքսատուրքերի մասին է։

Թրամփը հավելել է, որ առևտուրը «հիանալի միջոց է պատերազմները կարգավորելու համար»։