Թբիլիսիում՝ Կայարանի հրապարակի մոտակայքում, փլուզվել է բնակելի շենքի մի մասը, որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։
Ողբերգության մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն նշել է, որ փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է։
Ըտս նրա՝ մեկ մարդ էլ տեղափոխվել է հիվանդանոց։




























