Ուրախ էի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության մի քանի անդամների հետ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

«Մենք հանձնառու ենք առաջ մղել մեր համատեղ բարեփոխումների և ներդրումների օրակարգը՝ Հայաստանի դիմադրողականության և աճի ծրագրի շրջանակում»։

«Մեր գործընկերությունը երբեք այսքան ամուր չի եղել, և ես անհամբեր սպասում եմ շուտով Հայաստան այցելելուն», - նշել է նա։

Փաշինյանը և Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման հետագա քայլերը: