2025 թվականի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհված ռուսական բանակի կորուստները կազմել են 100 հազար մարդ։ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ռուտտեն հավելել է, որ Պուտինը «լուրջ մարդկանց չի ուղարկել» Ստամբուլի բանակցություններին, որոնք, նրա բնորոշմամբ, ԱՄՆ-ը փորձում է կազմակերպել։ «Մենք ճնշում գործադրեցինք ուկրաինացիների վրա՝ Ստամբուլ բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկելու համար։ Եվ նրանք դա արեցին», -ըստ DW-ի՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։