ԱՄՆ տարածքում ձերբակալված անօրինական միգրանտները չեն կարողանա դիմել իրենց ազատ արձակման վերաբերյալ դատական լսում նշանակելու համար և այդ ամենը արտաքսման հարցի քննարկման ընթացքում։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) ներքին կարգադրությանը։

Ըստ պարբերականի տվյալների՝ ծառայության ղեկավարության կողմից ստորաբաժանումներին ուղարկված նոր կանոնակարգում նշվում է ԱՄՆ Արդարադատության նախարարության և Ներքին անվտանգության նախարարության քաղաքականության փոփոխության մասին, որոնք կապված են անօրինական միգրանտների համար գրավի հարցերի հետ։ Ինչպես նշում է WP-ն, գործող օրենսդրությունն ինքնին արդեն ենթադրում է, որ ձերբակալված անօրինական միգրանտները պետք է պահվեն հատուկ կենտրոններում մինչև արտաքսման վերաբերյալ որոշման կայացումը, սակայն գործնականում այս դրույթները կիրառվում են միայն այն խախտողների նկատմամբ, ովքեր ձերբակալվել են եղել ԱՄՆ տարածք ներթափանցելուց կարճ ժամանակ անց։ Ինչպես նաև գրավի իրավունք չի տրամադրվում ծանր հանցագործություններ կատարած միգրանտներին։

Այսուհետ օրենսդրական նորմերը կկիրառվեն բոլոր անօրինական միգրանտների նկատմամբ՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ են նրանք արդեն բնակվում ԱՄՆ տարածքում։ Բացառիկ դեպքերում անօրինական միգրանտները կարող են ազատ արձակվել՝ պարտավորությամբ ներկայանալու համար, սակայն այդ որոշումը կկայացնի ներգաղթի վերահսկողության ծառայության սպան, ոչ թե դատարանը։ Ընդ որում, հաշվի առնելով որոշման բողոքարկումը՝ արտաքսման ընթացակարգը կարող է տևել մինչև մի քանի տարի։ Թերթի կողմից հարցված իրավապաշտպանները հաստատել են, որ ողջ երկրում դատարանները սկսել են մերժել գրավի վերաբերյալ լսումների նշանակումը։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ICE-ն կառավարում է միգրանտների ժամանակավոր պահման ավելի քան 200 կենտրոն։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը չորս տարվա համար նախատեսված 45 միլիարդ դոլարի միջոցառումների փաթեթ է ընդունել, որի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել ձերբակալված միգրանտներին պահելու համար ծառայության հնարավորությունները։ Ամեն օր ծառայությունը ստուգման համար ձերբակալում է մոտ 56 հազար միգրանտի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հանդես է եկել ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Իր երդմնակալությունից անմիջապես հետո նա ստորագրել է հրամանագիր՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին։ Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ մտադիր է ապահովել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենախոշոր գործողության իրականացումը՝ նպատակ դնելով արտաքսել 1 միլիոն մարդու։