Դենիս Շմիգալը հրաժարականի է տվել վարչապետի պաշտոնից։ Սպասվում է, որ նա կղեկավարի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով կառավարության ղեկավար Դենիս Շմիգալի Telegram ալիքին։

«Շնորհակալություն մեր պաշտպաններին և կին պաշտպաններին, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր պետության համար անքուն աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայում կառավարության փոփոխությունն ակնկալվում է արդեն այս շաբաթ։ Երեկ՝ հուլիսի 14-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Եթե խորհրդարանը հաստատի նշանակումը, ապա նա այդ պաշտոնում կփոխարինի Շմիգալին։

Շմիգալն իր հերթին կարող է գլխավորել Պաշտպանության նախարարությունը, իսկ գերատեսչության ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովը կդառնա Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանը։

Նույն ժամանակահատվածում ակնկալվում է երեք նախարարությունների՝ Էկոնոմիկայի նախարարության, գյուղատնտեսության նախարարության և Էկոլոգիայի նախարարության միավորում։