Անգլիայի չորս շրջաններ ներկայում տառապում են երաշտից՝ մասնավորապես՝ Արևելյան և Արևմտյան Միդլենդսը, Յորքշիրը և երկրի հյուսիս-արևմուտքը, հաղորդում է The Guardian-ը։

Նախարարները նշել են, որ շարունակական շոգ և չոր եղանակը սպառնալիք է բերքի արտադրության և վայրի բնության համար՝ կոչ անելով ջրամատակարարման ընկերություններին արգելել ջրխողովակների օգտագործումը՝ ջրի մակարդակի անկմանը զուգընթաց խնայելու համար։

Ջրային ռեսուրսների նախարար Էմմա Հարդին հայտարարել է, որ ազգային երաշտի դեմ պայքարի աշխատանքային խնդրել է խմբին ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու համար, որ շարունակվող չորային եղանակի հետևանքները հաջողությամբ հաղթահարվեն։

Հունիսը Անգլիայում շատ շոգ և չորային էր։ Տեղումները 20%-ով ցածր էին ամսական միջինից, և դա Անգլիայում գրանցված ամենատաք ամիսն էր։

Ջրամբարների մակարդակը շարունակում է նվազել անձրևների բացակայության, ջրօգտագործման աճի պատճառով, ընդ որում՝ Անգլիայում ջրի ընդհանուր կուտակման հզորությունը կազմում է 75,6%։ Դա 2022 թվականի մակարդակից ցածր է. ուժեղ երաշտի ժամանակ դրանց հզորությունը կազմում էր 77%։

Guardian-ը վերջերս հաղորդել է, որ Անգլիայի ջրամբարներում ջրի մակարդակը վերջին տասնամյակում հասել է ամենացածր մակարդակին։ Կառավարության ազգային երաշտի դեմ պայքարի աշխատանքային խումբը երեքշաբթի հանդիպել է՝ քննարկելու համար ձկների զանգվածային անկման, գետերի հոսքի նվազման, վտանգավոր ջրիմուռների ծաղկման և բերքի վատթարացման հանգեցրած երկարատև չորային եղանակին իր արձագանքը: Շրջակա միջավայրի, սննդի և գյուղական հարցերի նախարարությունը (Defra) հայտարարել է, որ գյուղացիները, հավանաբար, ավելի ցածր բերքատվություն կունենան, քան նախորդ տարի, մասնավորապես՝ անձրևաջրերով ջրվող հացահատիկային մշակաբույսերի և ծղոտի դեպքում։