ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համոզմամբ Մեծ Բրիտանիան անհրաժեշտության դեպքում կպայքարի Միացյալ Նահանգներին պաշտպանելու համար, սակայն ենթադրել է, որ նույնը չի կարող ասել Եվրամիության մասին, որը նրա որոշման մեջ ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր չստորագրելու պատճառներից մեկն էր։ Երեքշաբթի BBC-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ինքը դեռևս կասկածում է ՆԱՏՕ-ի անդամների աջակցությանը, նույնիսկ, երբ նրանք համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը։

«ՆԱՏՕ-ին առնչվող խնդիրներից մեկն այն է, որ մենք ստիպված ենք կռվել նրանց համար, բայց արդյո՞ք նրանք իրականում կկռվեն մեզ համար, եթե մենք պատերազմ սկսենք։ Ես վստահ չեմ, որ կարող եմ դա ասել, բայց կասեմ հետևյալը. Ըստ իս՝ Մեծ Բրիտանիան կկռվի մեզ հետ ուս-ուսի։ Կարծում եմ՝ նրանք մեզ հետ կլինեն։ Ես վստահ չեմ, որ շատ այլ երկրներ մեզ հետ կլինեն», - ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ դա իր սակագնային ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիային որոշակի արտոնություններ տրամադրելու պատրաստակամության գործոններից մեկն էր։ Միաժամանակ նա սպառնացել է 30 տոկոս մաքսատուրք մտցնել եվրոպական ապրանքների նկատմամբ։