ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի հայտարարել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Բրազիլիան, Չինաստանը և Հնդկաստանը, կարող են լրջորեն տուժել երկրորդային պատժամիջոցներից, եթե շարունակեն գործարքներ կնքել Ռուսաստանի հետ, հաղորդում է Reuters-ը։
Ռյուտեն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ Կոնգրեսում ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ուկրաինային նոր զենքի մատակարարումների մասին և սպառնաց ռուսական արտահանման գնորդների համար 100% «կոշտ» երկրորդային մաքսատուրքեր սահմանել, եթե 50 օրվա ընթացքում խաղաղության համաձայնագիր չկնքվի։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին այցելել էր Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։





























