ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Բրազիլիայի՝ պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դեմ հարուցված գործը, հաղորդում է NBC News-ը։
Թրամփն այս դեպքը որպես փաստարկ է օգտագործել Բրազիլիայից ներմուծման նկատմամբ առաջիկա բարձր մաքսատուրքերի համար։
«Նախագահ Բոլսոնարոն անազնիվ մարդ չէ,- ասել է Թրամփը։ -Նա սիրում է Բրազիլիայի ժողովրդին։ Նա ջանասիրաբար պայքարել է Բրազիլիայի ժողովրդի համար։
ԱՄՆ նախագահը Բոլսոնարոյի դեմ գործը «վհուկորս» է որակել՝ օգտագործելով նույն եզրույթը, որն օգտագործել է իր դեմ նախկինում առաջադրված քրեական և քաղաքացիական մեղադրանքները քննադատելու համար։





























