Ֆինլանդիայում ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար անշարժ գույքի գործարքների արգելքը, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենը։

«Սա կարևոր բարեփոխում է, որը չափազանց երկար է հետաձգվել»,- գրել է Հյակկյանենը X սոցիալական ցանցում։

«Ես շատ ուրախ եմ, որ այս օրենքը վերջապես ընդունվել և ուժի մեջ է մտել։ Այն ուղղված է Ֆինլանդիայի անվտանգության ամրապնդմանը»,- նշել է նախարարը։

Ավելի վաղ Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որը թույլ է տալիս պաշտպանական գերատեսչությանը արգելափակել անշարժ գույքի գործարքները։ Հիմնականում արգելքները գործում են այն պետությունների քաղաքացիների և կազմակերպությունների համար, որոնք «կարող են սպառնալ Ֆինլանդիայի անվտանգությանը»։