Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է.
«Ու՞մ անմեղության կանխավարկածն ենք մենք խախտել», - հռետորական հարց է հնչեցրել նա։ Նրա խոսքով՝ բոլոր ժողովրդավարական երկրներում, երբ լինում են նման քրեական գործեր ու բացահայտումներ՝ քաղաքական քննարկումներ են ընթանում։
«Մենք ուզում ենք տարբերակել քաղաքական գնահատականները իրավական գործընթացներից։ Առաջ են եկել ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեղադրանքներ և դրան տրվում է քաղաքական գնահատական», - ընդգծել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը հրապարակված տեղեկատվությանը արձագանքել է այնպես, ինչպես չորրորդ իշխանությունը։ «Այդ դեպքում ինչո՞ւ են լրատվամիջոցները լուսաբանում այս իրադարձությունները։ Թող սպասեն դատարանի որոշմանը», - նշել է կառավարության ղեկավարը։




























