ԱՄՆ Ջորջիա նահանգի Դեյդ շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ շոգ եղանակին՝ իր մեքենայում թողել է ոստիկանական շանը, ինչի հետևանքով կենդանին սատկել է, հայտնել է գրասենյակը։

Ջորջիա նահանգի Դեյդ շրջանի շերիֆի գրասենյակը Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել, որ Ջորջիա անունով ոստիկանական շան համար պատասխանատու կինոլոգը նրան մենակ է թողել պարեկային մեքենայում, մինչդեռ դրսի ջերմաստիճանը բարձրացել է մինչև մոտ 38 աստիճան։ Նշվում է, որ շան մահից հետո շերիֆի գրասենյակը հետաքննություն է սկսել և պարզել, որ պարեկային մեքենայի օդորակիչի կոմպրեսորը և ջերմաստիճանի ազդանշանային ցուցիչը շարքից դուրս են եկել։ «Հայտարարության մեջ նշված է, որ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ Ջորջիան անթույլատրելի երկար ժամանակով անտեսված է մնացել», դարձել են նրա մահվան պատճառները։

«Հուլիսի տասներեքին մենք ողբերգականորեն կորցրինք մեր կինոլոգիական ջոկատի նոր անդամին... Ջորջիայի կինոլոգը գտնվում էր շերիֆի գրասենյակում, մինչդեռ Ջորջիան գտնվում էր պարեկային մեքենայում։ Ցավոք․․․ Ջորջիան մահացավ մեքենայում... Շերիֆի հրամանով... Ջորջիայի կինոլոգն այլևս Դեյդ շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակից չէ», - ասվում է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։