Առնվազն 20 պաղեստինցի է սպանվել չորեքշաբթի Գազայի մարդասիրական հիմնադրամի կողմից կառավարվող մարդասիրական օգնության բաշխման կետում՝ զինված ագիտատորների հրահրած զանգվածային հավաքի արդյունքում, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելի աջակցությունը վայելող GHF-ը հայտնել է, որ 19 մարդ զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել Գազայի հարավում տեղակայված Խան Յունիսի իրենց կենտրոններից մեկում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ։ «Մենք ունենք ամուր հիմքեր ենթադրելու, որ ամբոխի մեջ գտնվող զինված տարրերը, որոնք կապված են ՀԱՄԱՍ-ի հետ, դիտավորյալ անկարգությունները են հրահրել», - ասված է GHF-ի հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, հերքել է GHF-ի հայտարարությունը որպես «կեղծ և մոլորեցնող», հայտարարելով, որ GHF-ի պահակները և իսրայելցի զինվորները արցունքաբեր գազ են կիրառել և կրակ բացել: GHF-ը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի զեկույցը «աղաղակող սուտ» է։

«Արցունքաբեր գազ երբեք չի կիրառվել, և ամբոխի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։ Սահմանափակ քանակությամբ պղպեղի սփրեյ է օգտագործվել՝ միայն լրացուցիչ զոհերից խուսափելու համար»,- ըստ Reuters-ի՝ ասված է GHF-ի գրավոր պատասխանում։