Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսի։
Հզոր ավիահարվածները վնասել են նաև Դամասկոսի պաշտպանության նախարարությունը։
Իսրայելը չորեքշաբթի ռմբակոծել է նաև Դամասկոսում տեղակայված սիրիական բանակի շտաբը, երբ կառավարությանը զգուշացրել էր հանգիստ թողնել դրուզ փոքրամասնությանը կենտրոնական Աս-Սուվեյդա քաղաքում, որտեղ ռազմական դիտորդների տվյալներով՝ կրոնական բախումների հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։





























