ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում, որում քննադատել է իր այն կողմնակիցներին, որոնք ԱՄՆ իշխանություններից սեռական բռնության մեջ մեղադրվող հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի առնչությամբ հաշվետվություն են պահանջում։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ տեղի ունեցողը «արմատական ձախ դեմոկրատների» գործն է, որոնք «վերստին անհաջողության են մատնվել»։
«Նրանց նոր խաբեությունը մենք ընդմիշտ կանվանենք Ջեֆրի Էփշտեյնի խաբեություն, և իմ նախկին կողմնակիցները հավատացին այդ «անհեթեթությանը»... Նրանք չեն սովորել իրենց դասը և, հավանաբար, երբեք էլ չեն սովորի, նույնիսկ 8 երկար տարիներ խելագարի կողմից խաբվելուց հետո։ Ես 6 ամսվա ընթացքում ավելի շատ հաջողությունների եմ հասել, քան մեր երկրի պատմության մեջ, գուցե որևէ այլ նախագահ, և այս մարդիկ, կեղծ լուրերի և հաջողության ծարավ դեմոկրատների կողմից խիստ խրախուսված, ուզում են խոսել միայն Ջեֆրի Էփշտեյնի խաբեության մասին։ Թույլ տվեք այդ թույլիկներին շարունակեն և անեն դեմոկրատների գործը, նույնիսկ մի մտածեք խոսել մեր անհավանական և աննախադեպ հաջողության մասին, որովհետև ես այլևս նրանց աջակցության կարիքը չունեմ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ ԿՐԿԻՆ ԴԱՐՁՐԵՔ ԱՄԵՐԻԿԱՆ ՄԵԾ»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի այս թեմայով առաջին հրապարակումը վրդովեցրել է նրա շատ կողմնակիցների սոցիալական ցանցերում, որոնք հիշել են, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր բացել Էպշտեյնի գործը իրենց համար։ Եվ ոմանք նշել էին, որ Թրամփը կարող է կորցնել իր շատ կողմնակիցների աջակցությունը դա «մոռանալու» առաջարկի պատճառով։
Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշտեյնը ինքնասպան է եղել Նյու Յորքի դաշնային բանտում 2019 թվականի օգոստոսին՝ դատավարությանը սպասելիս։ Նա չի ընդունել իր մեղքը տասնյակ 14-ամյա աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքները։





























