Բանգլադեշի անվտանգության ուժերը չորեքշաբթի բախվել են պաշտոնանկ արված վարչապետ Շեյխ Հասինայի կողմնակիցների հետ, որի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, տասնյակ մարդիկ էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է Associated Press-ը։

Բռնությունները սկսել են առավոտյան և տարածվել երկրով մեկ, երբ ուսանողների ձևավորած նոր քաղաքական կուսակցությունը հայտարարել է երթ անելու մտադրության մասին Գոպալգանջի հարավարևմտյան շրջանում, որը Հասինայի նախնիների տունն է և նրա «Ժողովրդական լիգա» կուսակցության հենասյունը։

Հեռուստատեսությամբ ցուցադրվել են Հասինայի կողմնակից ակտիվիստների՝ փայտերով զինված հարձակումը ոստիկանության վրա և ավտոմեքենաների հրկիզումը, երբ Ազգային քաղաքացիական կուսակցության առաջնորդներին տեղափոխող մոտ 20 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը ժամանել է ապստամբության տարեդարձը նշելու համար։

Կուսակցության բարձրագույն ղեկավարները ապաստան են գտել տեղական ոստիկանապետի գրասենյակում։