Հնդկաստանի Դելի քաղաքի մի քանի դպրոցներում երեք օրվա ընթացքում ռումբի տեղադրման 10 սպառնալիքից հետո ոստիկանությունը պարզել է, որ էլեկտրոնային նամակներն ուղարկվել են ծածկագրված ցանցերի միջոցով, ինչը դժվարացնում է դրանց հետքը, գրում է Press Trust of India-ն։
Դելիի ոստիկանության հետ համագործակցող կիբերփորձագետները պարզել են, որ ուղարկողներն օգտագործել են վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN) և ստվերային ցանց (DarkNet)։
«Ստվերային ցանցում մեկին հետևելը նման է ամբողջովին հայելապատ սենյակում ստվեր հետապնդելուն։ Հենց որ թվում է՝ հուշում ես գտել, այն անհետանում է անանունության մեկ այլ շերտի հետևում»,- PTI-ին բացատրել է Դելիի ոստիկանության աշխատակիցը։
«Ստվերային ցանցը» համացանցի այն մասերն են, որոնք ներկայում արացոլում են ավանդական որոնողական համակարգերը և հասանելի են միայն հատուկ բրուոզերների միջոցով։
VPN-ը ավելացնում է անանունության շերտը՝ քողարկելով օգտատիրոջ եզակի և հետևելի IP հասցեն, երբեմն միջազգային սերվերների միջոցով վերահասցեավորելով նրանց առցանց գործունեությունը։
Ներկա դրությամբ սպառնալիքներ են ստացել 10 դպրոց։ Ոստիկանությունը սկզբում որոշել է, որ սպառնալիքները կեղծ են, բայց որոնումների և հաղորդումների համար հետևում է անվտանգության կանոնակարգին։
Նրանք այլևս այդ սպառնալիքները չեն ընկալում որպես խաբեություն, քանի որ վերջին էլեկտրոնային նամակներում կան սպառնալիքներ, որոնք նման են անցյալ տարվա փետրվարին և հոկտեմբերին ուղարկվածներին։
Դրանք պարունակում են անորոշ, բայց մտահոգիչ լեզու և ուղարկվում են դպրոցներ կամ քոլեջներ՝ ուսումնական տարվա մեկնարկից առաջ։





























