Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը կալանավորել է ադրբեջանական համայնքի ղեկավար Մուտվալա Շիխլինսկու որդուն՝ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով, հաղորդում է ТАСС-ը։

«[Կիրառել խափանման միջոց]՝ երկամսյա կալանքի տեսքով»,- հայտարարել է դատավորը։

Կալավորվածը չի ընդունել իր մեղքը։

«Մենք մոտ ապագայում կբողոքարկենք նրան կալանքի տակ վերցնելու որոշումը։ Այս որոշումը համարում ենք անօրինական և անհիմն», -հայտարարել է Մուտվալա Շիխլինսկու փաստաբան Պավել Կորոբովը։