Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ։ Բազմակողմ ձևաչափերից բացի, երկրներին միավորում են նաև երկկողմանի սերտ հարաբերությունները, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, անշուշտ, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ։ Եվ բազմակողմ ձևաչափերից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել», - շեշտել է Պեսկովը «Маяк» ռադիոկայանին տված հարցազրույցում։