ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «երկրի հարավ-արևմուտքում սիրիացի դրուզների և բեդվինների միջև կռիվները հանգեցրել են Իսրայելի և Սիրիայի կառավարությունների միջև թյուրըմբռնման», որի արդյունքում Իսրայելը զանգվածային ռմբակոծություններ է իրականացրել սիրիական ռեժիմի թիրախների վրա։

Ըստ նրա՝ «առաջիկա ժամերին սպասվում է լարվածության իրական լիցքաթափում»։

«Մենք գտնվում ենք իրական լարվածության թուլացման ճանապարհին, այնուհետև, հուսով ենք, կվերադառնանք Սիրիային օգնելու երկրի վերականգնման գործին և կհասնենք այն կետին, երբ Մերձավոր Արևելքը շատ ավելի կայուն կլինի», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ընդգծել է նա։